Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Բժշկական առաքելությամբ` ԱՄՆ-ից

ԵՊԲՀ. Բժշկական առաքելությամբ` ԱՄՆ-ից

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների խումբը մարդասիրական ծրագրով երկրորդ անգամն է այցելում Արցախ և Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում հիվանդների հետազոտություններ ու վիրահատություններ՝ տարբեր մասնագիտական ուղղություններով:


Ծրագրի իրականացման համար պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս վեց ամիս առաջ: Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել ու նախապատրաստվել են համապատասխան հիվանդներ:


Սեպտեմբերի 29-ից «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները Արցախի բժիշկների հետ համատեղ Հանրապետական բժշկական կենտրոնում կատարում են ծնկան հոդի պրոթեզավորում և հոդերի արթրոսկոպիա, գլխուղեղի անոթների պաթոլոգիայի անգիոգրաֆիկ միջամտություններ: Ծրագրի շրջանակներում բժիշկները այցելում են նաև գյուղական վայրեր և իրականացնում առողջապահական առաքելություն:


Հարկ է նշել, որ ամբողջ ծրագիրը համակարգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի թևի օգնությամբ:
Առաքելության շրջանակներում պատվիրակության կողմից Հանրապետական բժշկական կենտրոնին տրամադրվել է արդիական բուժսարքավորումներ և մեծ քանակությամբ դեղորայք:

 

Բժշկական առաքելությամբ` ԱՄՆ-ից

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ